Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ինչով են պայմանավորված կարագի, ձվի, բենզինի թանկացումները. պարզաբանում է Արտակ Շաբոյանը

16:00, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
Ինչով են պայմանավորված կարագի, ձվի, բենզինի թանկացումները. պարզաբանում է Արտակ Շաբոյանը
     «Կարագի և ձվի շուկաներում գնաճն արդարացված է, և իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության երևույթներ առկա չեն»,- այս մասին, այսօր` լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
     Նրա խոսքով` կարագի գրեթե 80 % թանկացումն ամբողջությամբ պայմանավորված է միջազգային շուկայի միտումներով:
     «Սովորաբար ամեն տարվա վերջին տեղի է ունենում ձվի սեզոնային պահանջարկի ավելացում»,- նշեց Շաբոյանն ու հավելեց, որ նորմալ երևույթ է: «Արդեն ներկրումներ են իրականացվում, անհանգստանալու որևէ կարիք չկա»,- ասաց նա:
     Անդրադառնալով բենզինի գնի թանկացմանը, նա նշեց, որ դա կապված է ձեռքբերման գների ավելացմամբ: «Երբ համեմատում ենք մեր շուկայում առկա գները Վրաստանի շուկայում բենզինի գների հետ, պարզ է դառնում, որ Վրաստանի բենզինի վաճառքի գները գրեթե հավասար են Հայաստանում բենզինի վաճառքի գներին»,- ընդգծեց Շաբոյանը:
| | |
4074 | 0