Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիևում Սաակաշվիլիի կողմնակիցների դեմ արցունքաբեր գազ են կիրառել

15:05, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
Կիևում Սաակաշվիլիի կողմնակիցների դեմ արցունքաբեր գազ են կիրառել
     Կիևի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցների դեմ, ում ավելի վաղ ձերբակալել էին Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:
     Բախումների հետևանքով կան տուժածներ: Ակտիվիստները ծակել են Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության մեքենայի անիվները, որտեղ գտնվել է Սաակաշվիլին:
     Ժամանակ առ ժամանակ ակտիվիստները բղավել են «Կիև, վե՛ր կաց»: Այս մասին հաղորդում է «Радио Свобода»-ն:
     Սաակաշվիլիի փաստաբան Պավել Բոգոմազովը հայտնել է, որ Սաակաշվիլիին մեղադրում են Ուկրաինայի սահմանադրական կարգը խախտելու համար: Նրան Ուկրաինայում կարող է 3-5 տարվա ազատազրկում սպառնալ:
5990 | 4
Facebook