Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Ենթադրենք՝ մարդը Թբիլիսիի մեծածախ շուկայից գնում է մանդարին, ինքը որտեղի՞ց պետք է գնա ձեռք բերի ֆիտոսանիտարական փաստաթուղթ». Փաշինյանի հարցը՝ Միրումյանին

15:15, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
«Ենթադրենք՝ մարդը Թբիլիսիի մեծածախ շուկայից գնում է մանդարին, ինքը որտեղի՞ց պետք է գնա ձեռք բերի ֆիտոսանիտարական փաստաթուղթ». Փաշինյանի հարցը՝ Միրումյանին

ԱԺ հերթական քառօրյային այսօր քննարկվեց Կառավարության ներկայացրած «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու վերաբերյալ» ՀՀ օրենքի նախագիծը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմելով ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին` հարցրեց. «Այսօր կան շատ կարգավորումներ, որոնք փաստացի չեն գործում. դա մասնավորապես վերբերում է վարորդական իրավունքներով ՌԴ-ում աշխատելու խնդրին: ԵՏՄ խորհուրդն անգամ սահմանել է, որ ՌԴ-ում գործող օրենքը հակասում է ԵՏՄ կարգավորումներին: Ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ դրական բաները այլ երկրների տարածքում գործելու է և մեր գործարարները նույնպիսի խոչընդոտների չեն հանդիպելու, ինչպիսի խոչընդոտների հանդիպում են մեր վարորդները»:

Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ այս նոր օրենքով բարելավվում է ոլորտը, անհամեմատ կրճատվում են մաքսային հայտարարագրերը, քաղաքացի-մաքսավոր շփումները կրճատվում են, ավելի հստակ կանոններ են սահմանվում:

Փաշինյանի հաջորդ հարցը մանդարինի ներմուծմանն էր վերաբերում. «Ենթադրենք՝ մարդը Թբիլիսիի մեծածախ շուկայից գնում է մանդարին, ինքը որտեղի՞ց պետք է գնա ձեռք բերի ֆիտոսանիտարական փաստաթուղթ: Կարո՞ղ եք ասել՝ դա մոտավորապես ի՞նչ պրոցեդուրա է»:

Միրումյանը պատասխանեց, որ դա ոչ թե ԵՏՄ նոր օրենսգրքի հետ է կապված, այլ գործող օրենսդրական դրույթ է: «Միությունը սահմանել է ապրանքների ցանկը ու դրանց առավելագույն քանակությունը, որ կարող է ներմուծվել ֆիզիկական անձանց անձնական օգտագործման նպատակով եւ որոնց համար չի սահմանվում ֆիտոսանիտարական հավաստագիր: Այն մեր քաղաքացիները կարող են ստանալ ոչ միայն Վրաստանի համապատասխան ծառայություններից, այլև մեր՝ ՍԱՊԾ-ից: Եթե քանակությունն անցնում է թույլատրելիի սահմանը՝ 5 կգ-ն, ապա այդ հավաստագրի առկայությամբ ներմուծել ՀՀ»,- ասաց նա:

6813 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am