Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«2018-ի հունվարից Հայաստանում էական թանկացումներ չպետք է սպասել». Վախթանգ Միրումյան

14:55, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
«2018-ի հունվարից Հայաստանում էական թանկացումներ չպետք է սպասել». Վախթանգ Միրումյան
     «Թե քանի տոկոս թանկացում է սպասվում, դժվար է պատասխանել՝ թանկացում սպասվո՞ւմ է, թե ոչ: Օրինակ՝ թռչնի մսի համար նախատեսված է, որ մաքսադրույքը 14 %-ից սահմանվելու է 18%: Այսինքն՝ 4 տոկոսային կետով ավելացում է լինելու, բայց թե ինչպես դա կանդրադառնա գների վրա, պայմանավորված է մի շարք հանգամանքներով»,- նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նրա խոսքով`այն հնարավորություն է տեղական արտադրողի համար, օրինակ, թռչնի մսի արտադրությունն ընդլայնելու համար:
     Միրումյանի դիտարկմամբ` այս քաղաքականության նպատակներից մեկն էլ այն է, որ ԵԱՏՄ անդամ երկրները միմյանց միջև ակտիվ առևտուր անեն: Վախթանգ Միրումյանն արձանագրեց, որ 2018-ի հունվարից Հայաստանում էական թանկացումներ չպետք է սպասել, իսկ արձանագրված թանկացումները մաքսատուրքերով պայմանավորված չեն:
4205 | 1
Facebook