Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Երուսաղեմի՝ մայրաքաղաք դառնալու դեպքում Թուրքիան կխզի Իսրայելի հետ դիվանագիտական կապերը

15:20, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
Երուսաղեմի՝ մայրաքաղաք դառնալու դեպքում Թուրքիան կխզի Իսրայելի հետ դիվանագիտական կապերը

Միացյալ Նահանգների կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կարող է Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառ դառնալ: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
     «Երուսաղեմը կարմիր գիծ է մահմեդականների համար: Նման որոշումը ծանր հարված կդառնա ողջ մարդկության համար: Մենք դա թույլ չենք տա: Ամերիկան էլ խնդիր չո՞ւնի, միայն դա՞ է մնացել: Մենք կպայքարենք մինչև վերջ: Կարող ենք հասնել անգամ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման: Ես ևս մեկ անգամ նախազգուշացնում եմ ԱՄՆ-ին, որ նա չանի այնպիսի քայլեր, որոնք էլ ավելի կսրեն իրավիճակը տարածաշրջանում»,- նշել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ առաջիկա օրերին Միացյալ Նահանգները կհայտարարի՝ ճանաչում է արդյոք Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Պաղեստինը և մերձավորարևելյան այլ երկրներ արդեն իսկ հայտարարել են, որ Երուսաղեմի ճանաչումը կսրի արաբաիսրայելական հակամարտությունն ու տարածաշրջանում անկայունությունը:

| | |
3839 | 1