Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կնվազի

08:40, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը, 8-ի գիշերը, 9-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-ի օրվա երկրորդ կեսից մինչև 7-ի օրվա երկրորդ կեսը, 8-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, 7-ի երեկոյան ժամերին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 6-ին լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ին հանրապետության ողջ տարածքում՝ ձյան, 8-ի ցերեկը՝ թույլ ձյան տեսքով:
     Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 6-7-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
     Օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկը, 7-10-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Օդի ջերմաստիճանը կնվազի
Օդի ջերմաստիճանը կնվազի

     Երևան քաղաքում դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը, 8-ի գիշերը, 9-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-ի օրվա երկրորդ կեսից մինչև 7-ի օրվա երկրորդ կեսը, 8-ի ցերեկը սպասվում են տեղումներ, 6-ի ցերեկը՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ի գիշերը, 8-ի ցերեկը հնարավոր է ձյան տեսքով: 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը կնվազի
Օդի ջերմաստիճանը կնվազի

     Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։

2957 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am