Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ամերիկայի ձայնը», «Ազատություն ռադիոկայանը» և ևս 7 լրատվամիջոց Ռուսաստանում արտասահմանյան գործակալ են ճանաչվել

12:30, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
«Ամերիկայի ձայնը», «Ազատություն ռադիոկայանը» և ևս 7 լրատվամիջոց Ռուսաստանում արտասահմանյան գործակալ են ճանաչվել

ՌԴ արդարադատության նախարարությունն «Ամերիկայի ձայնը», «Ազատություն ռադիոկայան» և ևս յոթ լրատվամիջոց ներառել է արտասահմանյան գործակալների ցանկում: Արտասահմանյան ֆինանսավորում ունեցող ԶԼՄ-ներին նման կարգավիճակ շնորհելը հնարավոր է դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրի շնորհիվ:

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի աշխատակազմից РБК-ին հայտնել են, որ ենթադրվում է արգելել համապատասխան ցանկում հայտնված գործակալների մուտքը Դաշնային խորհուրդ:

Այս օրենքի ընդունումը դարձել է ԱՄՆ-ում ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների, մասնավորապես՝ RT American-ն օտարերկրյա գործակալ ճանաչելու քայլի պատասխանը:

Նշվում է, որ Օտարերկրյա գործակալի կարգավիճակ ստացած ԶԼՄ-ներից պահանջվելու է նշագրել իրենց տեղեկատվական նյութերը որպես «օտարերկրյա գործակալի» կողմից տարածվող արտադրանք և ներկայացնել հաշվետվություններ:

4194 | 0
Facebook