Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Եվս մեկ կին մտադիր է ՌԴ նախագահ դառնալ

12:40, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
Եվս մեկ կին մտադիր է ՌԴ նախագահ դառնալ

Ռուս գործարար, հասարակական գործիչ Լարիսա Ռեները Նովոսիբիրսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն:
     «Ես ընտրությունների եմ գնում բացառիկ ծրագրով՝ «Երջանկության իրավունք», որը կենտրոնացված կլինի այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր մարդ կարող է պահանջված լինել իր պետությունում»,- ասել է Ռաները՝ նշելով, որ իր գլխավոր խնդիրն է ցույց տալ, որ Ռուսաստանի շարքային քաղաքացիները կարող են ազդել պետության ապագայի վրա:
     Նա հույս է հայնտել, որ կկարողանա իր թեկնածությունն առաջադրելու համար հավաքել անհրաժեշտ 300 հազար ստորագրությունը: Ռաները նախագահական ընտրություններին ընտրողների 10% ձայներն հավաքելու հույսեր ունի:

Նա կարծում է, որ ՌԴ նախագահի գլխավոր առաքելությունը պետք է լինի Ռուսաստանը երջանիկ մարդկանց երկիր դարձնելը: Նա մտադիր է ընտրվելու դեպքում երկրում երջանկության նախարարություն բացել:
     Լարիսա Ռեները գործարար է, հասարակական գործիչ, հոգեբան, գրող, «Անձնական կյանքի ակադեմիա» կենտրոնի հիմնադիրը:
     Հիշեցնենք, որ ՌԴ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2018թ. մարտին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի այս տարեվերջին:

2938 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am