Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Մահացել է ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը

11:55, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
Մահացել է ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը

74 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը։
     Ճարտարապետը ծնվել է 1943-ի սեպտեմբերի 24-ին, Երևանում։ Նա պետական և հասարակական գործիչ Գրիգոր Հասրաթյանի որդին է։
     Ռուբեն Հասրաթյանի համահեղինակային նախագծերով իրականացվել են Կապանի թիվ 5 և թիվ 6 թաղամասերի, Գյումրիի և Երևանի «Էրեբունի» օդանավակայանների, Երևանի թեթևատլետիկայի ծածկած մանեժի կառուցապատումը, կազմվել Ստեփանավան քաղաքի վերականգնման գլխավոր հատակագիծը և Ձորագետի ձախափնյա կառուցապատման նախագիծը։
     Հասրաթյանը Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1977), «Տարվա լավագույն կառույց» (1984) համամիութենական ստուգատեսների դափնեկիր է։

1023 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am