Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

2018-2020 թվականներին Շատիվանքում գիտահետազոտական և վերականգնման աշխատանք կիրականացվի

13:35, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
2018-2020 թվականներին Շատիվանքում գիտահետազոտական և վերականգնման աշխատանք կիրականացվի

«2018-2020 թվականների պետական բյուջեի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հատկացումների հաշվին Շատիվանքի համար նախատեսված է. 2019 թ. - 5 500.0 հազ.դրամ՝ համալիրի պեղման և գիտանախագծային փաստաթղթերի մշակման (պեղում՝ 2 000.0, նախագծում՝ 3 300.0 հազ.դրամ), իսկ 2020 թ.- 15 000.0 հազ.դրամ՝ վերականգնման աշխատանքների սկզբնական փուլի իրականացման համար: Աշխատանքը կշարունակվի հետագա տարիներին մինչ համալիրի ամբողջացումը»,- տեղեկացնում է մշակույթի նախարարության Պատմության և մշակութային հուշարձանների գործակալության Հուշարձանների վերականգնման բաժնի պետ Գայանե Նազլուխանյանը:

2018-2020 թվականներին Շատիվանքում գիտահետազոտական և վերականգնման աշխատանք կիրականացվի
2018-2020 թվականներին Շատիվանքում գիտահետազոտական և վերականգնման աշխատանք կիրականացվի

     Շատիվանքը գտնվում է Շատին գյուղից 4կմ արևելք` ձորամիջի բարձրադիր գոգավորության վրա: Համաձայն Ստ. Օրբելյանի վկայության, այն կառուցվել է 929թ., Բագրատունի Աբաս Ա թագավորի գահակալության շրջանում: Բաղկացած է եկեղեցուց և վանական միաբանության բնակելի ու այլ շինություններից:
     1671-1674թթ. ընթացքում եկեղեցին վերակառուցվել է ջուղայեցի գրասեր վաճառական Մահտեսի Հակոբի ջանքերով: Եռանավ բազիլիկ եկեղեցի է` իր բոլոր հատկանշական կառույցներով: Ունի երեք մուտք, 8 լուսամուտ: Վանքը եղել է Սյունիքի կրթական խոշոր կենտրոններից և 17-րդ դարում ունեցել է 70-90 հոգանոց միաբանություն, դպրոց, գրատուն, որոնք էլ հիմք են հանդիսացել վանքի առաջնորդ տեր Սարգսի համար` կառուցելու այսպես կոչված Ծատուրի կամուրջը, որից այսօր պահպանվել է այդ ինքնատիպ կառույցի ընդամենը մի մասը:
     Շատիվանքի համալիրը գտնվում է կիսավեր վիճակում: Ծածկի սալաքարերը թափվել ու խախտվել են, տանիքի առանձին մասերը՝ դարձել վտանգավոր: Վանքի շրջակայքում նկատելի են թափված քարեր: Այս տարվա գարնանը բրգաձև պարսպի մի հատվածը փլուզվել է:
2018-2020 թվականներին Շատիվանքում գիտահետազոտական և վերականգնման աշխատանք կիրականացվի
2018-2020 թվականներին Շատիվանքում գիտահետազոտական և վերականգնման աշխատանք կիրականացվի
2018-2020 թվականներին Շատիվանքում գիտահետազոտական և վերականգնման աշխատանք կիրականացվի
2018-2020 թվականներին Շատիվանքում գիտահետազոտական և վերականգնման աշխատանք կիրականացվի

989 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am