Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին սպանության մեղադրանք է ներկայացվել

11:40, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին սպանության մեղադրանք է ներկայացվել

ՌԴ Քննչական կոմիտեն հեռակա կարգով երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ ադրբեջանցի գործարար Թելման Իսմաիլովին սպանության մեղադրանք է ներկայացրել՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանքը:

«Քննության տվյալներով՝ Թելման Իսմաիլովն անցած տարի իրականացված երկու ձեռնարկատիրոջ՝ Վլադիմիր Սավկինի և Յուրի Բրիլյովի սպանությունների կազմակերպիչն է: Հանցագործության իրականացման ծրագիրը նա մշակել է իր եղբայրներ Ռաֆիկ և Վագիֆ Իսմաիլովների հետ: Հանցագործությունն իրականացրել է Մեհման Քերիմովը»,- ասված է հաղորդագրությունում:

Իսմաիլովի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար նյութեր են ուղարկվել ՌԴ գլխավոր դատախազություն:

Ավելի վաղ Թելման Իսմաիլովը հայտարարել է, որ որևէ առնչություն չունի Ռուսաստանում սպանությունների կազմակերպմանը:

6406 | 1
Facebook