Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Ուզում եք ոչ թե քննարկել օրենքն, այլ զանգեք ու ասեք՝ շեֆ, գիտե՞ս ինչ կա, էդ քո ասած օրենքը ընդունեցինք». Նիկոլ Փաշինյան

11:30, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
«Ուզում եք ոչ թե քննարկել օրենքն, այլ զանգեք ու ասեք՝ շեֆ, գիտե՞ս ինչ կա, էդ քո ասած օրենքը ընդունեցինք». Նիկոլ Փաշինյան
     «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի քննարկումը մեկ ժամում անհնարին է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
     «ՀՀԿ խմբակցությունն ասում է՝ մեկ ժամը նախագծի քննարկման համար բավարար է, ես էլ առաջարկեցի 3 րոպեում քննարկել: Հերթական անգամ մենք գործ ենք ունենալու այն երևույթի հետ, որ ուղղակի օրենքները ոչ թե քննարկվում, ընդունվում են, այլ կներեք արտահայտությանս համար, սղղացվում են: Մենք ընդհանուր առմամբ կողմ ենք նախագծին, բայց ես ուզում եմ ասել, որ տպավորություն է՝ ՀՀԿ-ն ոչ թե ուզում է օրենք քննարկի և ընդունի, այլ Բրյուսելում կամ որևէ տեղ հայտնված շեֆին ուղղակի զանգի զեկուցի, որ շեֆ գիտե՞ս ինչ կա, էդ քո ասած օրենքն ընդունեցինք: Այս օրենքը մենք ընդունում ենք մեր ժողովրդի համար և անթույլատրելի եմ համարում նման մակարդակով ԱԺ-ում սղղացնելու պրակտիկան»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
1007 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am