Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«ԱՄՆ-ը մոտ օրերս Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցում որոշում կկայացնի». Սպիտակ տուն

10:50, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
«ԱՄՆ-ը մոտ օրերս Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցում որոշում կկայացնի». Սպիտակ տուն

ԱՄՆ-ն մոտ օրերս կհայտարարի՝ արդյոք ճանաչում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին:

«ԱՄՆ նախագահն ի սկզբանե հստակ հասկացրել է, որ դա ոչ թե «արդյոք»-ի, այլ «երբ»-ի հարց է: Այնուամենայնիվ, ոչ մի գործողություն հրաժարվելու վերաբերյալ այսօր չի լինի, մենք կհայտնենք ձեզ հրաժարվելու վերաբերյալ որոշման մասին»,- լրագրողներին հայտարարել է Հոգան Գիդլին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թրամփը կարող է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարել: Պաղեստինյան կողմը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում մի շարք երկրներ արդեն հայտարարել են, որ Երուսաղեմի ճանաչումը կբերի արաբա-իսրայելական հակամարտության սրման և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման:

ԱՄՆ Կոնգրեսը դեռ 1995 թվականին ընդունել է Թել Ավիվից Երուսաղեմ դեսպանատան տեղափոխման մասին օրենքը: Բայց քաղաքի վիճահարույց կարգավիճակի և արաբա-մուսուլմանական աշխարհի հետ այդ խնդրի զգայունության պատճառով բոլոր ամերիկացի նախագահները, այդ թվում՝ Թրամփը, յուրաքանչյուր կես տարին մեկ ստորագրում են փաստաթուղթ, որը հետաձգում է այդ որոշման իրագործումը: Թրամփը պետք է երկրորդ անգամ ստորագրեր փաստաթուղթը երկուշաբթի:

1080 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am