Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Ստանիսլավսկու անվան թատրոնը «Մշակութային կանգառ-2017»-ը եզրափակեց Գյումրիում

12:05, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
Ստանիսլավսկու անվան թատրոնը «Մշակութային կանգառ-2017»-ը եզրափակեց Գյումրիում

Դեկտեմբերի 3-ին Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը եզրափակիչ «մշակութային կանգառ» ունեցավ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնում: Գյումրեցի մանուկների համար թատրոնը նախատեսել էր Օ.Եմելյանովայի «Երեք խոզուկները» ներկայացումը:
     Ներկայացման մեջ ներգրավված էին թատրոնի երիտասարդ դերասաններ Լև Նալբանդյանը` 1-ին Խոզուկ, Վազգեն Հովհաննիսյանը` 2-րդ Խոզուկ, Անտոն Աղաջանյանը` 3-րդ Խոզուկ ու Արեն Խաչատրյանը`Գայլ:
     «Մեզ շատ դուր եկավ այս ներկայացումը: Բեմում չորս դերակատար էր աշխատում, և նրանց հաջողվեց ուրախ տրամադրություն հաղորդել, շնորհակալություն: Այս կարգի ներկայացում վաղուց չէինք տեսել: Թատրոն հաճախ ենք գալիս, և նման առիթները բաց չենք թողնում»,- ներկայացումից հետո ասաց հանդիսատեսը:

Ստանիսլավսկու անվան թատրոնը «Մշակութային կանգառ-2017»-ը եզրափակեց Գյումրիում
Ստանիսլավսկու անվան թատրոնը «Մշակութային կանգառ-2017»-ը եզրափակեց Գյումրիում
678 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am