Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Եմենում ապստամբները պատանդ են վերցրել 41 լրագրողի

10:25, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
Եմենում ապստամբները պատանդ են վերցրել 41 լրագրողի
     Եմենում ապստամբները գրավել են հեռուստակենտրոնն ու պատանդ վերցրել 41 լրագրողի: Նրանց թվում է եղել ռուսական Sputnik գործակալության աշխատակիցը, ով արաբական երկրներից մեկի քաղաքացի է:
     «Sputnik-ի թղթակիցը մյուս լրագրողների հետ հուսիթների կողմից պահվում է հեռուստակենտրոնի շենքում: Ձերբակալվածների թիվը 41-ն է»,- հայտնել է РИА Новости-ն:
     Երեկ հայտնի էր դարձել, որ Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհը զոհվել էր Սանայի մոտակայքում գտնվող բնակավայրում գլխին կրակոց ստանալուց հետո: Ապստամբ հուսիթները հայտնել էին նրա սպանության մասին, ինչպես նաև տեսանյութ հրապարակել, որում երևում էր նախկին նախագահի արնաշաղախ մարմինը:
| | |
3748 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am