Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

ԼՂ հարցում միակողմանի զիջումները պատերազմի մեկնարկի հնարավորություն են տալու, ինչը չի բխում որևէ կողմի շահերից. Ալ. Սկակով. «168 ժամ»

10:45, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
ԼՂ հարցում միակողմանի զիջումները պատերազմի մեկնարկի հնարավորություն են տալու, ինչը չի բխում որևէ կողմի շահերից. Ալ. Սկակով. «168 ժամ»

«Վիեննայում շարունակվելու են բանակցությունները հանուն բանակցությունների, քանի որ կողմերը և հատկապես՝ Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների:
    
     Նախարարական հանդիպումները ոչինչ չեն որոշում, պարզապես Մինսկի խումբը և միջնորդները փորձում են հավաստիանալ, որ իրենց աշխատանքն ապարդյուն չէ, սակայն իրավիճակը հեռու է կարգավորման շուրջ քննարկումներից: Որքան էլ որ միջնորդները ներկայումս կոնսենսուս ունեն կարգավորման հարցի վերաբերյալ, ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցն են, իրավիճակի ներկայիս ընթացքը թելադրում են իրենք՝ կողմերը: Զիջումներից խուսափելու Ադրբեջանի քաղաքականությունը պարզ է, դա փորձում են կանխել բոլոր կազմակերպությունները: Հենց այդ պատճառով զսպող հայտարարություն տարածեց ՀԱՊԿ-ը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով առաջիկա օրերին Վիեննայում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման արդյունքներին: Նա բանակցություններում առաջընթացի հնարավորություն չի տեսնում. «Միակողմանի զիջումները պատերազմի մեկնարկի հնարավորություն են տալու, ինչը չի բխում որևէ կողմի շահերից, այնպես որ, դա հնարավոր չէ»,- ասել է նա:
    
     Իսկ ֆրանսիացի վերլուծաբան Լոռ Դելքուրի խոսքով՝ Հայաստանն այլևս ունի նաև ԵՄ-ի աջակցությունը բանակցություններում, քանի որ ՀՀ-ԵՄ Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրում ԵՄ-ն աջակցում է այն դիրքորոշմանը, որը հայկական կողմն ունի բանակցություններում: «Սա սիմվոլիկ, բայց կարևոր նշանակություն ունի: Հայաստանն իրեն ավելի վստահ պետք է զգա բանակցություններում՝ ունենալով նաև ԵՄ-ի լիակատար աջակցություն»,- գրում է թերթը:
    
     Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

2955 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am