Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Թերթերի տեսություն

9 ամսվա ընթացքում ՀՀ-ի տնտեսու­թյան մեջ օտարերկրյա ներդրումների ներ­հոսքը կազմել է բացասա­կան մեծություն՝ -8662 մլն. դրամ. «Հրապարակ»

09:50, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
9 ամսվա ընթացքում ՀՀ-ի տնտեսու­թյան մեջ օտարերկրյա ներդրումների ներ­հոսքը կազմել է բացասա­կան մեծություն՝ -8662 մլն. դրամ. «Հրապարակ»

«Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում ՀՀ տնտեսու­թյան մեջ օտարերկրյա ներդրումների զուտ ներ­հոսքը կազմել է բացասա­կան մեծություն՝ -8662 մի­լիոն դրամ: Անցած տարվա նույն ժամանակահատվա­ծում ցուցանիշը դրական էր՝ 28.8 միլիարդ դրամ: Եթե պատկերավոր ասենք, ապա 9 ամսվա ընթաց­քում օտարերկրյա ներդրումային կապիտալը ավելի շատ արտահոսել է Հայաստանից, քան ներհոսել: Ըստ ԱՎԾ-ի հրապարակած տեղեկանքի, չնայած ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը բացասական է, ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը դրական է՝ 58,5 միլիարդ դրամ, ինչը անցած տարվա նույն ցուցանիշը գերա­զանցում է մոտ 12 միլիարդ դրամով: Սակայն ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի այսպիսի աճը պայմա­նավորված է միայն հանքագործության ոլորտում իրա­կանացված ներդրումների աճով: Եթե այս ոլորտում իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքն անտեսենք, ապա ընդհանուր տնտե­սության մեջ այդ ցուցանիշը շեշտակիորեն ավելի ցածր կլինի, քան անցած տարի: Էականորեն նվազել են մասնավորապես գյուղատնտեսության, խմիչքների ու ծխախոտի արտադրության, էներգետիկայի, շինա­րարության, հեռահաղորդակցության և այլ ոլորտնե­րում իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքների ծավալները»,- գրում է թերթը:
    
     Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1744 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am