Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Եգիպտոսում հայտնաբերվել է առյուծագլուխ աստվածուհու արձանների եզակի հավաքածու

02:05, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
Եգիպտոսում հայտնաբերվել է առյուծագլուխ աստվածուհու արձանների եզակի հավաքածու

Եգիպտոսում Ամենհոթեփի տաճարի պեղումների ժամանակ հայտնաբերվել է առյուծագլուխ աստվածուհի Սեհմեթի 27 արձանների հավաքածու: Բացահայտումը տեղի է ունեցել Նեղոսի արևմտյան ափին՝ Լուքսորի դիմաց: Սև գրանիտից պատրաստված արձանները հասնում են 2 մետրի: Դրանցից մի քանիսը պատկերում են Սեհմեթին՝ գահին նստած, ձախ ձեռքին՝ Անհի խորհրդանշանով: Մյուսների վրա աստվածուհին կանգնած է՝ պապիրուսը ձեռքին: Արձանների գլուխը զարդարված է արևի սկավառակով, ճակատին երևում է փարավոնների գլխանոցին հատուկ զարդը՝ ուրեյը: Արձանները շատ լավ են պահպանվել, միայն մի քանիսի մոտ են բացակայում ոտնաթաթերն ու պատվանդանը: Հայտնի է, որ գտածոները տուժել են 1200 թվականին տաճարը կործանած ավերիչ երկրաշարժից:

Եգիպտոսում հայտնաբերվել է առյուծագլուխ աստվածուհու արձաննեի եզակի հավաքածու

7884 | 0
Facebook