Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Միջազգային

Հայկական մաֆիայի կապն՝ Արթուր Աբրահամի և Կարո Մուրադի հետ

23:45, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
Հայկական մաֆիայի կապն՝ Արթուր Աբրահամի և Կարո Մուրադի հետ

Գերմանական «MDR Thüringen» պարբերականը հետաքրքիր բացահայտումներ է արել՝ կապված հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամի և Կարո Մուրադի հետ։ Բեռլինի ոստիկանությանը հղում անելով՝ պարբերականը գրում է, որ բռնցքամարտիկները կապ ունեն 2014 թվականի հուլիսի 13-ի գիշերը հայկական մաֆիայի միջև Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետ։ Նշվում է, որ բռնցքամարտիկներից մեկը հերքում է բոլոր մեղադրանքներն, իսկ մյուսը հրաժարվում է հարցերին պատասխանելուց։

Ոստիկանությունը կարծում է, որ Կարո Մուրադը դեպքի վայրում է գտնվել, քանի որ իր մենամարտի հաջորդ օրը նա լուսանկարվել է Էրֆուրտում գտնվող այն ռեստորանի մոտ, որտեղ հրաձգություն է տեղի ունեցել։

Նշվում է, որ Մուրադը ներկա է գտնվել մաֆիոզ խմբավորումների պարագլուխների միջև վեճին, որն էլ ավարտվել է հրաձգությամբ։ Խմբավորումներից մեկի պարագլուխը եկել էր Ֆրանսիայից, մյուսինը՝ Բելգիայից։ Բռնցքամարտիկը հերքում է դա՝ նշելով, որ այդ օրը Բեռլինում է եղել, իսկ Էրֆուրտում եղել է նրա եղբայրը՝ Կոկոն։

2014-ի հուլիսի 23-ին Կարո Մուրադը և Արթուր Աբրահամը հարցաքննվել են։ Ոստիկանության արձանագրությունից պարզ է դարձել 3 պնդում։

1․ Դեպքի վայրում է գտնվել Կարո Մուրադին պատկանող «Mercedes» մակնիշի սև ավտոմեքենան։

2․ Դեպքի վայրում հայտնաբերված հեռախոսների մեջ գրանցված է եղել Մուրադի հեռախոսահամարը։

3․ Տեսախցիկների ձայնագրություններում երևում է, որ դեպքի վայրում գտնվել է Կարո Մուրադն, այլ ոչ թե նրա եղբայրը։

Կարո Մուրադի եղբայրը՝ Կոկոն, ցուցմունք է տվել՝ նշելով, որ այդ օրն իրոք գտնվել է Էրֆուրտում։ Նա քաղաք էր եկել ընկերոջը տեսնելու համար, սակայն նրանց հանդիպումը չի ստացվել, և Կոկոն որոշել է ժամանակ անցկացնել ռեստորանում։ Նա նշում է, որ ոչինչ չի լսել և չի իմացել հրաձգության մասին։ Միևնույն ժամանակ նա հերքում է, որ ծանոթ է եղել հայկական մաֆիայի ներկայացուցիչների հետ և այդ վայրում պատահաբար է հայտնվել։

Պարբերականը գրում է, որ հետաքննությունը նոր թափ է առել այս տարվա ապրիլին Էրֆուրտում կայացած՝ Արթուր Աբրահամի և Ռոբերտ Կրասնիչի մենամարտից հետո։ Մենամարտին ներկա է գտնվել նաև Կարո Մուրադը։ Նա մարզապալատ է ժամանել 2014-ի հրաձգության գործով անցնող որոշ մարդկանց ուղեկցությամբ, ինչն էլ կասկածի տակ է դրել նրա խոսքերն այն մասին, որ նա ծանոթ չէ 2014-ի միջադեպին ներկա որևէ մեկի հետ։

Դրանից հետո բռնցքամարտիկը հերքել է տարածված լուրերը՝ կոչ անելով զերծ մնալ իր անձին վերաբերող որևէ տեղեկություններ տարածելուց. «Խնդրում եմ զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց։ ԶԼՄ-ներում իրականությանը համապատասխանող ոչ մի տեղեկություն չկա։ Ոչ մի մեկնաբանություն չունեմ։ Արգելում եմ իմ անունից որևէ հրապարակումներ անել»,- նշել է Մուրադը։

Պարբերականն անդրադառնում է նաև Արթուր Աբրահամին։ Նշվում է, որ Էրֆուրտում կայացած մենամարտից հետո Արթուրն այցելել է վերոնշյալ ռեստորան և ջերմ զրուցել ռեստորանի սեփականատերեր Արամ և Գևորգ Հ․-երի հետ։ Երկու եղբայրներն էլ անցնում են հրաձգության հետ կապված գործով և կասկածվում են մաֆիայի հետ կապի համար։ Եղբայրներից մեկն՝ Արամը, կասկածվում է նաև հայկական մաֆիայի համար Իտալիայից կեղծ թղթադրամների ներկրման համար։ Կեղծ թղթադրամների ներկրման գործի քննությունը բերել է Արթուր Աբրահամի եղբոր՝ Ալեքսանդրի մոտ։ Նշվում է, որ եղբայրների հեռախոսահամարները գրանցված են եղել Արթուր Աբրահամին պատկանող «Abraham box sport GmbH»-ի վրա, որը ղեկավարում է բռնցքամարտիկի եղբայրն՝ Ալեքսանդրը։ Արթուր Աբրահամը և նրա իրավաբանները որևէ կերպ չեն մեկնաբանում տարածված լուրերը և չեն պատասխանում իրավապահ մարմինների հարցումներին։

Իրավիճակին մոտ կանգնած աղբյուրը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, հերքել է տարածված լուրերը՝ հրաժարվելով մանրամասնել իրավիճակը։

6183 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
verjin hay
verjin hay 00:52, 05.12.2017
Chka haykakan mafya
Abrahamits kam muradits inch hay
Msrdik enqsn szniv en gtnvel
vor iraents azganunits heratsrel en yan verjavorutsyun@
Duq el enqan eq pnderes voe ed jhudnerin vorpes hay eq nerkayatsnum
verjin hay
verjin hay 00:58, 05.12.2017
De uremn erdoxanin u nitanyahu benin vorpes hay piti nerkayatsneq )))))))
Amenamafyoz hay@ putinyann a ))))))
Imanamaqur hayn el hitlern a excel ))))))