Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ստացվում է` եթե Ժիրայր Սեֆիլյանին խոսափող տային, նա կարող էր հեղափոխություն կատարել». Տիգրան Հայրապետյան

17:39, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
«Ստացվում է` եթե Ժիրայր Սեֆիլյանին խոսափող տային, նա կարող էր հեղափոխություն կատարել». Տիգրան Հայրապետյան

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշել է, որ Սեֆիլյանի ու մյուսների գործով ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքները ոչ իրատեսական են, իսկ դատաքննությունը բեմադրված թատերական ներկայացում է հիշեցնում։ «Սեֆիլյանը չի ճանաչում Հովհաննես Պետրոսյանին, իսկ այդ մարդու պատմածը ոչ իրատեսական է:
     Անդրադառնալով ցուցմունքում զենքի առկայությանը, փաստաբանը նշել է, որ դատաքննության ընթացքում պարզվել է, որ այդ զենքերը չկրակող զենքեր են եղել, բացի այդ` նաև ժանգոտած. «Նախորդ նիստերի ժամանակ բազմիցս փորձել ենք հասկանալ, թե հեռուստաաշտարակի վրա հարձակման սխեման ինչ է իրենից ներկայացնում... Անգամ, եթե այդ հեռուստաաշտարակը զենքով գրավեին, այն, ոչ միայն այսօր, այլև ժամանակին էլ կարող էր ռազմավարական նշանակություն ունենալ»,- ասել է նա` տարակուսելով, որ հեռուստաաշտարակի գրավման հետ կապված չկար օր, ամսաթիվ, չկա ժամանակ. «Թե´ մեղադրանքի կողմը, թե´ քննիչը և նույն ինքը` Հովհաննես Պետրոսյանը, նույն տակտիկայով են շարժվում, նույն ստրատեգիան բանեցնում»:
     Տ. Հայրապետյանի խոսքով, ստացվում է` եթե Ժիրայր Սեֆիլյանին խոսափող տային, նա կարող էր հեղափոխություն կատարեր: «Այսինքն` հանրությունը պատրաստ էր հեղափոխությանը, մնում էր մի հատ ուղիղ եթեր և այդ ամենը տեղի կունենար: Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքը լղոզված է, ոչ կոնկրետացված, մինչև այսօր չենք հասկանում՝ ինչում են մեղադրում»,- նշել է փաստաբանը` հավելելով, որ Սեֆիլյանին մեղադրում են երկու ձևով հեղափոխություն իրականացնելու գործով` առաջինը` հեռուստաաշտարակի գրավման, երկրորդը` ինչ-որ զորամասի վրա հարձակման:

Տեսանյութն՝ 1in.am-ի
1313 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am