Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ավստրալիայում թունավոր սարդերի անձրև է տեղացել

22:05, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
Ավստրալիայում թունավոր սարդերի անձրև է տեղացել

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի բնակչուհին մի լուսանկար է հրապարակել, որում իր լուսամուտագոգն է՝ տեղատարափ անձրևից հետո: Լուսանկարում պատուհանի գոգին 8 թունավոր սարդ կա՝ ավստրալական այրի տեսակի, որոնց կծոցը շատ ցավոտ է և անգամ կարող է մահվան պատճառ դառնալ:
     «Երբ ապրում ես Վիկտորիա նահանգում և ամռան առաջին օրն անձրև է գալիս: Այս բոլոր ավստրալական այրիները մեկ լուսամուտագոգի վրա են: Հետևեք, որ ձեր լուսամուտները փակ լինեն»,- լուսանկարն այդպես է մեկնաբանել աղջիկը:
     Նշվում է, որ սարդերն ավստրալական բնության տիպիկ ներկայացուցիչներ են, բայց շոգ ժամանակ նրանք մտնում են բնակարաններ՝ փորձելով թաքնվել արևից կամ անձրևից:

11042 | 0
Facebook