Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«5 տարի ՀՀ-ում համապետական ընտրություններ չկան. քաղաքական գործիչները գյուղեր չեն այցելի, խոստումներ չեն տա». Ոսկան Սարգսյան

17:05, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
«5 տարի ՀՀ-ում համապետական ընտրություններ չկան. քաղաքական գործիչները գյուղեր չեն այցելի, խոստումներ չեն տա». Ոսկան Սարգսյան
     Հայաստանում որ քաղաքական կուսակցությունն է պաշտպանում բնակչության ամենամեծ խմբի՝ գյուղացիության շահերը: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում թաղեր կան, ուր գիշերը հատուկենտ լույսեր են վառվում, և դիմացի հենակետերից հակառակորդի զինուժը դա տեսնում է: Գյուղերում չի հերիքում գյուղտեխնիկան, դրա մեծ մասը հին է ու մաշված: Գյուղերում հիպոտեկ չի գործում, հակակարկտային կայաններ չկան, գյուղատնտեսության ապահովագրություն՝ նույնպես: Գյուղացիները գերադասում են արտագաղթելով՝ Ռուսաստանի անծայրածիր, հարթ ու բերի դաշտերը մշակել, այնտեղ անասուն պահել, մանավանդ որ այնտեղ անասնակերն անհամեմատ էժան է: 5 տարի Հայաստանում համապետական ընտրություններ չկան, ուրեմն մի հնգամյակ քաղաքական գործիչները և պաշտոնյաները գյուղեր չեն այցելելու, գյուղացիներին խոստումներ չեն տալու:
| | |
4483 | 0