Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանացին քաղցկեղի դեմ իր հաղթանակը տոնելիս դժբախտ պատահարի զոհ է դարձել

21:05, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
Բրիտանացին քաղցկեղի դեմ իր հաղթանակը տոնելիս դժբախտ պատահարի զոհ է դարձել

31-ամյա բրիտանացի Ադամ Ֆենթոնը քաղցկեղի դեմ տարած հաղթանակից հետո որոշել էր փոքրիկ տոնակատարություն կազմակերպել ընկերների հետ: Նշվում է, որ ուռուցքային ծանր հիվանդության մասին տղամարդն, ով 2 դուստր ունի, իմացել է 9 ամիս առաջ, բժիշկները նախ ոչ մի հույս չեն տվել, բայց հետագայում քիմիոթերապիայի նորարարական կուրսի շնորհիվ տղամարդը բուժվել է:
     Իր ապաքինումը նա տոնել է ընկերների հետ, փոքրիկ պանդոկում, ինչը ճակատագրական է դարձել: Նա պանդոկում խմել է ընկերների հետ, լուսաբացից առաջ դուրս է եկել այնտեղից ու ճանապարհվել տուն: Բայց տուն նա այդպես էլ չի հասել. ճանապարհն անցնելիս է եղել քարափով, որտեղից էլ նա սայթաքել ու ընկել է ձորը: Ադամի մարմինը 3 ժամ անց հայտնաբերել է շանն զբոսանքի հանած մի տղամարդ:

8723 | 0
Facebook