Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցազրույցներ

Վարկով սեղան, տոնական հույզերի պակաս, գերհոգնածություն. ինչպես կառավարել սթրեսն Ամանորին

13:05, շաբաթ, 30 դեկտեմբերի, 2017 թ.
Վարկով սեղան, տոնական հույզերի պակաս, գերհոգնածություն. ինչպես կառավարել սթրեսն Ամանորին

Ինչպե՞ս կառավարել սթրեսն Ամանորին և Նոր տարվա սեղան պատրաստելու գաղափարով տարված` չընկնել ծայրահեղությունների գիրկը... ինչպե՞ս խուսափել նման իրավիճակից և պարզապես վայելել տոնը. MAMUL.am-ի թղթակցիը զրուցել է հոգեբան, «Սթրեսի և ցավի կառավարման կենտրոն»-ի ղեկավար, հ.գ.թ. դոցենտ Սոնա Հարությունյանի հետ: «Նախատոնական փուլում, երբ անելիքները շատ են, անհրաժեշտ է, առաջին հերթին, կառավարել ժամանակը` նպաստելով սթրեսի կառավարմանը: Չմոռանանք, որ սթրեսներ լինում են ոչ միայն նախքան Ամանորը, այլ նաև տոնից հետո»,- նշեց մասնագետը: Նրա խոսքով` հետտոնական փուլում սթրեսների պատճառ կարող են լինել չարդարացված սպասելիքները, օրինակ` «վարկով սեղան պատրաստելը», տոնական հույզերի պակասը, տոների ընթացքում գերհոգնածությունը: «Հետևաբար անհրաժեշտ է հիշել այս մասին և սպասելիքները համապատասխանեցնել իրականությանը, տոնը կազմակերպել սեփական ռեսուրսների շրջանակներում. խոսքը վերաբերում է և նյութական, և հոգեբանական հնարավորություններին, չմոռանալ հանգստի մասին` հետտոնական սթրեսից զերծ մնալու համար: Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ Ամանորը նախատեսված է ուրախանալու, ընտանեկան ջերմ մթնոլորտն ամրապնդելու, միասնականության և երջանկության զգացում ունենալու համար: Ուստի փորձենք ապահովել լավ տրամադրությամբ հագեցած Ամանոր»,- ասաց Սոնա Հարությունյանը:
     Ամանորին ուտելու ցանկությունը կառավարելն ու գիրանալու խնդիրը ևս կարող է սթրեսի պատճառ դառնալ. «Իսկապես, տոներից հետո սթրեսածին գործոն է դառնում նաև քաշի ավելացումը: Ընդհանրապես, օրգանիզմի համար ցանկալի է, որ ռեժիմի մեջ կտրուկ փոփոխություններ չլինեն, այդ թվում նաև սննդակարգի»:
     Հոգեբանի համոզմամբ` տոները չպետք է ասոցացվեն առատ սեղանների, բազմազան ուտեստների հետ: «Սննդի քանակի փոխարեն ավելացրեք հաճելի մարդկանց հետ հանդիպումները, երեխաների հետ շփվելու ժամանակը, դրական հույզեր տալու և ստանալու չափաբաժինը»,- գտնում է մեր զրուցակիցը:
     Նրա կարծիքով` ի տարբերություն նախորդ տարիների, երբ տոների ժամանակ հայերն ավելի շատ մտածում էին, որ գոհացնեն մյուսներին, չթերանան հատկապես սեղանի առատության հարցում, հիմա համեմատաբար մեղմ են անհանգստանում, փորձում են հաշվի նստել նաև սեփական նախասիրությունների հետ: «Բնական է, երբ փոխվում են ժամանակները, փոխվելու են նաև տոնը կազմակեպելու և անցկացնելու տարբերակները: Հաշվի առնելով, որ բազմազբաղ առօրյայում մարդիկ քիչ ժամանակ են հատկացնում ընտանեկան շփումներին, տոները, առավել ևս` Ամանորը սպասված հնարավորություն է ընտանիքի հետ այն վայելելու, ինչու չէ` նախորդ տարին միասին ամփոփելու և հաջորդ տարվա նպատակները ձևակերպելու համար: Ամանորը ընտանեկան ամենասիրված ու ամենասպասված տոնն է»,- ասաց հագեբանն ու մաղթեց, որ ուրախությունն ու հավատը, սերն ու ջերմ մթնոլորտը ամրապնդվի բոլոր հայ ընտանիքներում:

2832 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր