Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Հրապարակվել է Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Արմեն Լամբարյանի մեղադրական եզրակացությունները

15:10, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
Հրապարակվել է Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Արմեն Լամբարյանի մեղադրական եզրակացությունները

Այսօր «Սասնա ծռեր» խմբի գործով նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը պահանջեց նիստերի դահլիճ բերել ամբաստանյալ Կարո Եղնուկյանին, ինչին նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը դեմ արտահայտվեց՝ ասելով, որ իր պաշտպանյալի ինքնազգացողությունը վատ է, ուստի չի կարող ներկա գտնվել: Դատավարը պնդեց՝ ասելով, որ «մեղադրական եզրակացությունն ընդամենը 5 րոպե է տևելու, թող գա, մեկ էջանոց մեղադրանքը կարդան իր ներկայությամբ, նորից տանեն, ոչինչ չի լինի»:
     Ըստ մեղադրական եզրակացության՝ «իրավապահների հանդեպ հանրության շրջանում բացասական վերաբերմունք ստեղծելու նպատակով՝ Կարո Եղնուկյանը նպաստել է խմբի անդամների՝ սննդից թունավորում ստանալու, սնունդ չունենալու, իրավապահների հետ բանակցային գործընթացի տապալման մասին ապատեղեկատվության տարածմանը»:
     Մեղադրական եզրակացության մեջ ասվում է նաև, որ Եղնուկյանի ձերբակալմամբ կասեցվել են նրա հետագա ապօրինի գործողությունները, որոնք պետք է ուղղված լինեին «Սասնա ծռերին» օժանդակելուն: Ըստ մեղադրականի, Կարո Եղնուկյանը` համոզված լինելով, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հեռախոսազանգերը գաղտնալսվում են և կարող են սահմանափակվել իրավապահների կողմից, միջոցներ է ձեռնարկել՝ ուղղված ռադիոկապ ունենալու գործողություններին: Մասնավորապես, նա խմբի անդամներին տեղեկություններ է փոխանցել ռադիոկապի շահագործման վերաբերյալ:
     Կարո Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու համար: Վերջինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
     Մեղադրող դատախազը հրապարակել է նաև ամբաստանյալներից մի քանիսի մեղադրանքների եզրափակիչ մասերը:
     Այսպես, Աշոտ Պետրոսյանը, մեղադրվում է 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու փոխադրելու մեջ, կազմակերպված խմբով շենք-շինություններ զավթելու, պատանդ վերցնելու մեջ,: Նա հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է նաև տրանսպորտի միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով խոշոր չափերի վնաս։ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ գհոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
     Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, զավթել շենք-շինություններ և տրանսպորտի միջոցներ, պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, հափշտակել է հրազեն ու ռազմամթերք, բացի այդ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտային միջոցներ: Այդպիսով, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:
     Մեղադրական եզրակացությունների ընթերցումը շարունակվում է: Մեղադրական եզրակացություններ կհրապարակվեն նաև Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գևորգյանի, Մանվել Աթոյանի նաև Խաչատուր Գիչյանի գործով:
    
    

1578 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am