Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Եթե ռաստամոժկա անենք, մանդարինը կդառնա 900 դրամ, էդքանից հետո ո՞վ կառնի». առևտրականներ

16:05, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
«Եթե ռաստամոժկա անենք, մանդարինը կդառնա 900 դրամ, էդքանից հետո ո՞վ կառնի». առևտրականներ
     Արդեն մի քանի օր մամուլում ու համացանցում քննարկվում է առևտրականների բողոքը՝ Վրաստանից 5 կգ-ից ավելի մանդարին ու ցիտրուսային այլ մրգեր առանց մաքսազերծման ներկրելու արգելքի հետ կապված:
     ՊԵԿ-ի պարզաբանման մեջ նշվում է, որ ֆիզիկական անձանց կողմից 5 կգ-ից ավելի (մինչև 50 կգ) մրգերի, բանջարեղենի ներմուծումը ՀՀ տարածք կարող է թույլատրվել բացառապես բուսասանիտարական հավաստագրի առկայության և դրա` մաքսային մարմիններին ներկայացման դեպքում:
     Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ի որոշման վերաբերյալ օրեր առաջ հայտարարել էր. «4 կգ փաստաթուղթ՝ Վրաստանից 5 կգ-ից ավելի մանդարին ներկրելու համար: Վրաստանի հետ ունենք ազատ առևտրի համաձայնագիր, բայց դրա համար պետք է լինի ֆիտոսանիտարական, միջուկային, քիմիական, կենսաբանական տեղեկանք: Մարդը 1000 դրամի մանդարին պետք է գնի Սադախլուից, 5000 դրամ ծախսի, գնա Թիֆլիս, փաստաթուղթ ձեռք բերի, գա Հայաստան»:
     ՊԵԿ-ի նոր որոշման վերաբերյալ Ալավերդիի առևտրականներն «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում ասում են. «Ռաստամոժկեն եթե անենք, մանդարինը կլինի 900 դրամ, ո՞վ կառնի: Երկու կիլո կոռոլյոկի համար 50 հոգի ջեբները լցնում են, որ անցկացնեն: Դա տամոժնի չի, խայտառակ վիճակ ա: Եթե մանդարինն արժի 100 դրամ, ո՞նց կարող է իր գնից երկու անգամ ավելի մուծվի, չի լինի տենց: Խի՞ Ռուսաստանում, Վրաստանում տենց չեն անում»: «Նախորդ տարի ոչ միայն մեզ, այլ բարեկամների համար էինք մատչելի գներով բերում, մի փոքր էլ՝ վաճառում, բայց էս տարի հնարավոր չէ... Ստիպված գինը պտի բարձրանա ժողովրդի համար, ի՞նչ արած»,- բողոքում են նրանք:
3441 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
verjin hay
verjin hay 18:35, 04.12.2017
Xarabaxyan gazi mafyai srats biz@.....ir vorn e mtel
Mardik xnayoxabar en gaz oktagortsum
Ed ***i txeqi amrotsner@ kisat e mnatsel
DRA hamar es sents dishovi qayleri en dimum
verjin hay
verjin hay 18:38, 04.12.2017
Aprin ete robik@ nstets varcha paytik (in)
Teseq inch a berelu gluxnerid