Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանն սփյուռքի ազդեցության պատճառով հետ է մնացել առևտրային և էներգետիկ ծրագրերից». Էրդողան

14:45, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
«Հայաստանն սփյուռքի ազդեցության պատճառով հետ է մնացել առևտրային և էներգետիկ ծրագրերից». Էրդողան

Հայաստանն իր սփյուռքի ազդեցության տակ արգելափակել է Թուրքիայի հետ համագործակցության բոլոր ալիքները և հենց այդ պատճառով հետ է մնացել էներգետիկ, տրանսպորտային և առևտրային ծրագրերից: Այս մասին, ինչպես հաղորդում է Hurriyet-ն, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Ագրա քաղաքում:
     «Միևնույն ժամանակ, Վրաստանը կամուրջ դարձավ Թուրքիայի և Արևմուտքի միջև, մի կողմից, և Կովկասի և Միջին Ասիայի միջև, մյուս կողմից՝ այդպիսով ապահովելով իր ապագան»,- ասել է թուրք նախագահը:
     Ըստ Էրդողանի՝ այդ երկու օրինակներն ապացուցում են, որ «ովքեր բարեկամություն են անում Թուրքիայի հետ, շահում են, իսկ ովքեր քեն են պահում՝ կորցնում են»:

17885 | 3
Facebook