Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

ՀԾԿՀ նիստի օրակարգում է ՀԷՑ-ին 5 միլիոն դրամով տուգանելու հարցը

14:35, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
ՀԾԿՀ նիստի օրակարգում է ՀԷՑ-ին 5 միլիոն դրամով տուգանելու հարցը
     ՀԾԿՀ դեկտեմբերի 6-ի նիստի օրակարգում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացնում ենք ստորև.
    
     Հաշվի առնելով,
     ա) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման ժամկետների վերաբերյալ 2017 թվականի 2-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիթորինգի արդյունքները, համաձայն որոնց` նշված ժամանակահատվածում խախտվել են հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների13.5 կետով սահմանված առավելագույն ժամկետները,
     բ) այն, որ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը՝ 2017 թվականի հոկտեմբերի 16-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ վերը նշված փաստի ուսումնասիրության նպատակով,
     գ) ընկերության 2017 թվականի հոկտեմբերի 25-ի №04-ԴԳ-02/3525 գրությունը, որով վերջինս, չհերքելով թույլ տրված խախտումների փաստը, ներկայացրել է տեղեկատվություն խախտումների դեպքերի առնչությամբ արդեն իսկ իրականացված աշխատանքների վերաբերյալ.
     դ) որ լրացուցիչ ուսումնասիրությունների իրականացման նպատակով սահմանված ժամկետը երկարաձգվել է 2 անգամ՝ 10-ական օրով,
     ե) որ ընկերությունը, գործող իրավակարգավորումների համաձայն, պարտավոր էր Կանոնների 13.5-րդ կետով սահմանված ժամկետում ավարտել սպառման համակարգերի միացումն էլեկտրական ցանցին,
     զ) որ հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը չի կատարել կանոնների 13.5-րդ կետի պահանջը՝ խախտելով որոշ սպառողների իրավունքները, և՝ հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը, 5-րդ կետի «գ» ենթակետը և 6-րդ կետը՝ Հանձնաժողովը որոշում է.
     1. Կանոնների 13.5-րդ կետը խախտելու համար ընկերությանը ենթարկել տուգանքի` 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։
     2. Ընկերությանը՝
     1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված գումարը 900005242327 hաշվեհամարով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
     2) ընդունել ի գիտություն, որ ընկերությունն իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
1066 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am