Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում ընթանում է եվրոինտեգրման միջխորհրդարանական համաժողովը

13:05, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
Թբիլիսիում ընթանում է եվրոինտեգրման միջխորհրդարանական համաժողովը
     Թբիլիսիում մեկնարկել է Եվրոմիության գործընկերների և անդամ երկրների 17 պատվիրակությունների մասնակցությամբ «Եվրոմիություն և գործընկերներ՝ բազմազանություն հզոր միության համար» թեմայով միջազգային միջխորհրդարանական համաժողովը: Այս մասին հայտնել են Վրաստանի խորհրդարանում:
     Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ համաժողովի նպատակը երկրի ներսում որպես բարեփոխումների ազդեցության մեխանիզմ՝ եվրոինտեգրման հարցերի քննարկումն է:
     «Միջոցառմանը մասնակցում են ԵՄ 17 անդամ երկրների խորհրդարանականներ, թեկնածու երկրներ, «Արևելյան գործընկերության» երկրներ և Եվրոխորհրդարանի ներկայացուցիչներ»,- հավելել են Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունում:
     Վրաստանի իշխանությունների գլխավոր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է ՆԱՏՕ-ին և Եվրոմիությանն անդամակցելը: 2014թ. Վրաստանը ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիր էր կնքել, իսկ այս տարվա մարտի վերջին առանց վիզային ռեժիմ ստացել Շենգենյան գոտու երկրների հետ:
4267 | 0
Facebook