Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Հաշմանդամություն ունեցող երեխաների ելույթը հիացրել է հայ հանդիսատեսին

14:20, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
Հաշմանդամություն ունեցող երեխաների ելույթը հիացրել է հայ հանդիսատեսին

Օրերս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում մեծ շուքով նշվեց ՀՀ ԿԳՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի 70-ամյակը:
     «Այդ օրը ելույթ ունեցավ իմ խումբը և արժանացավ շատ ջերմ ընդունելության: Հանդիսատեսը հիացած էր իմ անսամբլի ելույթից»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ուսուցչուհին` երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանը: Խմբակը, որի գեղարվետական ղեկավարն է, գործում է Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողական խնդիրներ ունեցող երեխաների 14 հատուկ դպրոցում:
     «70-ամյակի առթիվ դպրոցը մեր կենտրոնին պարգևատրեց Նիկողայոս Տիգրանյան մեդալով: Կենտրոնի 70-ամյակի հետ մեկտեղ նաև նշվեց կենտրոնի երկարամյա տնօրեն, ներկայիս գեղարվեստական ղեկավար Սամվել Բալոյանի 70-ամյակը»,- նշեց Վարդուհին ու հավելեց, որ նոյեմբերի 13-ին էլ իր խումբը մասնակցել է Կույրերի միջազգային օրվան նվիրված համերգին` Առնո Բաբաջանյան համերգասրահում: «Դարձյալ իմ երեխաները փայլեցին իրենց կատարմամբ, արձագանքը շատ ջերմ էր, մենք արժանացանք պատվոգրի` «Ֆիդայիներ» կազմակերպության կողմից»,- ասաց Վարդուհի Խաչատրյանը:

Հաշմանդամություն ունեցող երեխաների ելույթը հիացրել է հայ հանդիսատեսին
Հաշմանդամություն ունեցող երեխաների ելույթը հիացրել է հայ հանդիսատեսին
895 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am