Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Եվրոմիության մի շարք երկրներ ցանկանում են «Արևելյան գործընկերությունն» օգտագործել Ռուսաստանի դեմ». Լավրով

11:40, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
«Եվրոմիության մի շարք երկրներ ցանկանում են «Արևելյան գործընկերությունն» օգտագործել Ռուսաստանի դեմ». Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել բելառուսական СТВ հեռուստաալիքին, որի ժամանակ հայտարարել է, որ Եվրոմիության մի քանի երկրներ մտադիր են «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովն օգտագործել հակառուսական նպատակներով:
     «Այդ երկրները մեծամասնության չեն կազմում, սակայն դրանք բավականին ագրեսիվ են իրենց պահում»,- ասել է Լավրովը:
     Նրա խոսքով՝ դա նաև դրսևորվեց գագաթնաժողովի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ելույթի ընթացքում:
     «ԵՄ-ի երկրների ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ անօգուտ միջոցներով հերթական փորձը կլինի, և որ ԱՊՀ անդամ երկրների հետ ցանկացած շփումներում հակառուսական տրամադրություններ մտցնելն անարդյունավետ է և ոչ հեռանկարային: Մենք բարձր գնահատեցինք Բելառուսի և «Արևելյան գործընկերության» մի շարք այլ մասնակիցների հստակ դիրքորոշումն այդ փորձերի դեմ»,- հավելել է Լավրովը:
     Նա նաև նշել է, որ Ռուսաստանը որևէ կասկած չունի՝ կապված Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի տրամադրվածության հետ:
     «Մենք, իհարկե, տեսնում ենք, թե ինչպես են իրենց դրսևորում մեր ուկրաինացի, մոլդովացի և վրացի գործընկերները: Սակայն կրկնում եմ ևս մեկ անգամ, որ նրանց չի հաջողվի «Արևելյան գործընկերությունն» հակառուսական ուղղությամբ տանել»,- ընդգծել է Լավրովը:

1832 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am