Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում փոթորկի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

11:20, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
Հնդկաստանում փոթորկի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել
     Ավելի քան 20 մարդ է զոհվել, շուրջ 100-ը վնասվածքներ ստացել Հնդկաստանի հարավ-արևմուտքին պատուհասած արևադարձային «Օքհի» ցիկլոնի հետևանքով, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:
     Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ևս մոտ 100 մարդ անհետ կորած է համարվում:
     Փրկարարների տեղեկություններով՝ փոթորիկն ամբողջությամբ ոչնչացրել է 70 տուն, ևս 1,1 հազարը վնասվել:
     Վերջին օրերին ընդհանուր առմամբ մոտ 700 մարդ է փրկվել:
10812 | 0
Facebook