Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Նորագավիթում տեղի ունեցած վթարի հետևանքով 21-ամյա ուղևորը մահացել է

09:45, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
Նորագավիթում տեղի ունեցած վթարի հետևանքով 21-ամյա ուղևորը մահացել է

Դեկտեմբերի 4-ին, ժամը 03:58-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է նախկին ՃՈ հենակետի պատին, կան տուժածներ և զոհ:
     Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
     Պարզվել է, որ BMW մակնիշի 35 MT 464 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին, ինչի հետևանքով ուղևորը՝ 1996թ. ծնված Մ-ն մահացել է, իսկ վարորդը՝ 1996թ. ծնված Հ. Գ-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
     Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

3411 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am