Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստեղծվել է ամենափոքր քիբորգ-միջատը

19:05, կիրակի, 03 դեկտեմբերի, 2017 թ.
Ստեղծվել է ամենափոքր քիբորգ-միջատը

Նանյանի տեխնոլոգիական համալսարանի գիտնականների խումբը բզեզի վրա տեղադրել է էլեկտրոնային պատյան՝ վերածելով ամենափոքր քիբորգ-միջատի, գրում է Straitstimes: Բզեզին կարելի է կառավարել հեռավորության վրա՝ մեկ կոճակի սեղմմամբ ստիպելով նրան պտտվել ձախ-աջ, առաջ-ետ:
     Գիտափորձերի համար կիրառվել է սևամարմին բզեզը, որը հասնում է 2 սմ-ի և ունի 0,5 գ քաշ:
     Չիպը տեղադրվել է միջատի մեջքին ակնամոմի միջոցով: Պատյանը նույն քաշին է, ինչ որ բզեզը:
     Իսկ բզեզի բեղիկներին ամրացվել են արծաթյա մետաղալարով էլեկտրոդներ:
     Համակարգչով արված հրահանգները միջատի բեղիկներին ստիպում են ուղեղին հրահանգ տալ, իբրև թե առջևում կա ինչ-որ օբյեկտ, ինչի արդյունքում բզեզը թեքվում է աջ կամ ձախ՝ հաղթահարելով չեղած խոչընդոտը:
     Ներկա դրությամբ միջատի վրայի համակարգիչն աշխատում է երկու 1,55 վոլտանոց մետաղադրամ-մարտկոցներով: ԻՆքնավար աշխատանքի ժամկետը 8 ժամ է: Հետազոտողները ծրագրում են այն երկարաձգել՝ մինչև 3 օր: Դրա համար կկիրառվի կենսավառելիքային մարտկոց, որը կօգտագործի միջատի գլյուկոզան:

Ստեղծվել է ամենափոքր քիբորգ-միջատը
12892 | 0
Facebook