Իրաքի աշխարհազորայինները երկրի հյուսիս արևմուտքում՝ Սինջար քաղաքի մոտակայքում, ԴԱԻՇ-ի կողմից սպանված խաղաղ բնակիչների զանգվածային գերեզմաններ են հայտնաբերել: Այնտեղ ավելի քան 140 մարդ է թաղված եղել, նաև կանայք ու երեխաներ:
Հաղորդվում է, որ առաջին գերեզմանը Սինջարի հարավում է եղել, այնտեղ 80 մարդ է թաղված եղել, բոլորը՝ եզդիներ: Երկրորդ զանգվածային գերեզմանը գտել են Քաբուսի գյուղում, դրանում եզդի կանայք ու երեխաներ են թաղված եղել:
Սինջարը ԴԱԻՇ ահաբեկիչներից հիմնովին ազատագրվել է այս տարի: Այն համարվել է Իրաքի եզդիների կենտրոնը: