Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«2014թ. օգոստոսի 3-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը ԴԱԻՇ-ի զինյալների կողմից գերեվարվել են 6 417 եզդի». Կ. Հովհաննսիսյան

14:30, կիրակի, 03 դեկտեմբերի, 2017 թ.
«2014թ. օգոստոսի 3-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը ԴԱԻՇ-ի զինյալների կողմից գերեվարվել են 6 417 եզդի». Կ. Հովհաննսիսյան

Իրաքյան Քրդստանի տարածքում, մասնավորապես Սինջարում, 2014թ. օգոստոսի 3-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը ԴԱԻՇ-ի զինյալների կողմից գերեվարվել են 6 417 եզդի, որից 3 207-ին տարբեր ճանապարհներով հաջողվել է հետ վերադարձնել, սակայն, դեռևս 3 210-ի ճակատագիրը մնում է անհայտ: Գերի եզդիներից 1140-ը տղամարդ են, 335-ը՝ կանայք, 904-ը՝ մինչև 18 տարեկան աղջիկ երեխաներ, 831-ը՝ մինչև 18 տարեկան տղա երեխաներ: Վերջին տվյալներով 2014թ. օգոստոսի 3-ին Սինջարում զոհ է գնացել 1 293 եզդի:
     Ծնողներին կորցրած երեխաների թիվը հասնում է 2 555 հոգու, որից 1 759-ը կորցրել են իրենց հայրերին, 407-ը՝ մայրերին, իսկ 389 երեխա դարձել է երկկողմանի ծնողազուրկ:
     Մինչ այս պահը հայտնաբերվել է եզդիների զանգվածային գերեզմնան՝ թվով 47 հատ, պայթեցվել է եզդիական կրոնական 68 հուշարձան:
     Եզդիական զանգվածային գերեզմաններ կան դեռևս ԻՊ-ի զինյալների ենթակայության տակ գտնվող բնակավայրերում: Ըստ հայտնաբերված գերեզմանների կարելի է ասել, որ ԻՊ-ի զինյալները սպանդի են ենթարկել ավելի քան 15 000 եզդու: Սինջարից և հարակից բնակավայրերից այլ երկրներ է գաղթել 100 000-ից ավել եզդի, իսկ 200 000-ը՝ ապաստան գտել Իրաքի այլ բնակավայրերում:

3550 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am