Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կազմվել է աշխարհում ամենաէժան հիփոթեք տրամադրող երկրների ցանկը

15:35, կիրակի, 03 դեկտեմբերի, 2017 թ.
Կազմվել է աշխարհում ամենաէժան հիփոթեք տրամադրող երկրների ցանկը

Վերլուծաբանները պարզել են, թե աշխարհի որ երկրներում են տալիս բնակարանների ամենամատչելի հիփոթեքը: Որքան էլ Հայաստանի քաղաքացու համար դժվար է պատկերացնել, այնուամենայնիվ, գոյություն ունեն երկրներ, որտեղ պետական վարկառուները գրեթե չեն զգում հիփոթեքի տոկոսների բեռը:

Վարկառուներին ամենաձեռնտու տարբերակներով բնակարանի հիփոթեք տալիս է Ճապոնիան՝ դառնալով առաջատարն այդ առումով: Այնտեղ տարեկան տոկոսադրույքը կազմում է 1,2%, չնայած նշենք, որ բնակարանները Ճապոնիայում շատ թանկ արժեն: Օրինակ, Տոկիոյում միջին բնակարանի մեկ քառակուսի մետրն արժե 7-8 հազար դոլար, գրում է «Վեստի Էկոնոմիկան»:

Սանդղակի երկրորդ հորիզոնականում է Շվեյցարիան՝ միջինում 1,4% տարեկան տոկոսադրույքով:

Երրորդը Ֆինլանդիան է՝ 1,5%-ով, հաջորդիվ՝ Շվեդիան (1,87%), ապա՝ Սլովենիան (1,92%): Համեմատության համար նշենք, որ Հայաստանում վարկավորման միջին պայմաններով ձեռք բերված բնակարանի հիփոթեքը կազմում է 12%:

11752 | 3
Facebook