Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հետույքդ ես փրկել ու փողոցայինիդ, իսկ երեխաներին թողել ես՝ այրվեն». զոհված 5 երեխաների մորաքույրը մեղադրում է հարբեցող փեսային

14:05, կիրակի, 03 դեկտեմբերի, 2017 թ.
«Հետույքդ ես փրկել ու փողոցայինիդ, իսկ երեխաներին թողել ես՝ այրվեն». զոհված 5 երեխաների մորաքույրը մեղադրում է հարբեցող փեսային

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դաժան ողբերգություն է տեղի ունեցել ՌԴ Նովոսիբիրսկի մարզում: Ստեպնոյ ավանում մասնավոր տներից մեկում տեղի ունեցած հրդեհին զոհ է գնացել 5 մանկահասակ երեխա՝ 1,5-7 տարեկան (2 աղջիկ, 3 տղա): Նրանց մարմինները գտել են փլատակների տակ: Երեխաների հայրը՝ Վլադիմիր Պարֆիլյևը (լուսանկարում) և նրա հետ կենակցող Սվետլանա Օվչարուկը ողջ են մնացել: Հայրը վերակենդանացման բաժանմունքում է, կինը՝ վնասվածքաբանության: Երեխաների մորաքույրը տեղի ունեցածի համար մեղադրում է փեսային՝ երեխաների հորը: Սոցցանցի իր էջում կինը ցասումով լի գրառում է կատարել. «Նախ մահվան հասցրիր քրոջս, հետո էլ՝ փոքրիկ զարմիկներիս: Ով ես դու այս ամենից հետո: Տականք, ատում եմ քեզ: Ինքդ ողջ ես մնացել, հիվանդանոցում ես, հետույքդ ես փրկել ու փողոցայինիդ, իսկ երեխաներին թողել ես՝ այրվեն: Նրանք ողջ-ողջ այրվել են: Անասուն: Ահա թե ինչի հասցրեց քո հարբեցողությունը»:

Դեպքի վայրում այժմ աշխատում է ոստիկանությունը: Նշենք նաև, որ ընտանիքի ավագ երեխան՝ 11-ամյա տղան, հրաշքով է ողջ մնացել, քանի որ այդ գիշեր մնացել է գիշերելու պապիկի տանը:
     Աղբյուրը նաև տեսանյութ է հրապարակել այրված տնից, որի միայն պատերն են մնացել:

Աղբյուրը` life.ru
14694 | 3
Facebook