Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Հետաքրքիր է

Այսօր SMS-ի ծննդյան օրն է

17:05, կիրակի, 03 դեկտեմբերի, 2017 թ.
Այսօր SMS-ի ծննդյան օրն է
     Այսօր SMS-ի՝ հեռախոսային կարճ հաղորդագրության ծննդյան օրն է: 1992թ. նոյեմբերի 3-ին բջջային հեռախոսից ուղարկվել է առաջին կարճ տեքստային հաղորդագրությունը:
    

SMS ծառայության ստեղծման գաղափարն առաջացել է 1984թ.: Այդ ժամանակ մի հեռախոսից մեկ այլ հեռախոսին տեքստային հաղորդագրություն ուղարկելու գաղափարն անգամ հիմարություն ու անհեթեթություն է որակվել: Ո՞ւմ է դա անհրաժեշտ, եթե մարդիկ փեյջեր ունեն: Հետագայում SMS ծառայությունը վերափոխվել է՝ դառնալով համակարգչից հեռախոսին տեքստային հաղորդագրություն ուղարկելու միջոց:
     Իսկ առաջին կարճ հաղորդագրությունը բջջային հեռախոսից ուղարկվել է 1992թ. դեկտեմբերի 3-ին: Այդ տեխնոլոգիայի հեղինակն է բրիտանացի ինժեներ Նիլ Պապուորտն, ով նշել է, որ պատկերացնել անգամ չէր կարող, որ SMS-ը կարող է լուրջ մրցակից դառնալ բջջային հեռախոսով կատարվող սովորական հեռախոսազանգերին:
     Առաջին SMS հաղորդագրությունը, որ ուղարկել է հենց Նիլ Պապուորտն, ընդամենը 3 բառ է պարունակել՝ «Ուրախ Սուրբ ծնունդ»:
     SMS հաղորդագրությունները, սակայն, լայն տարածում են գտել միայն 2000-ականների սկզբին: 2011-ին Մեծ Բրիտանիայում ավելի քան 150 միլիարդ հաղորդագրություն է ուղարկվել:

2735 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am