Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Աբովյանի «Ձմեռային այգի» ակումբում տղայի ու աղջկա են դանակահարել

12:00, կիրակի, 03 դեկտեմբերի, 2017 թ.
Աբովյանի «Ձմեռային այգի» ակումբում տղայի ու աղջկա են դանակահարել

Կոտայքի մարզում, դեկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 04։00-ի սահմաններում «Աբովյան» ԲԿ-ից Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ կրծքավանդակի ձախ առաջնային պատի կտրած-ծակած վերք և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի՝ տղա և աղջիկ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ նշված անձինք բժիշկներին հայտնել են, որ իրենց դանակահարել են Աբովյան քաղաքի «Կոտայքի անցումից» մոտ 50 մետր հեռավորության վրա։

Պարզել է, որ նույն օրը, ժամը 02։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի «Ձմեռային այգի» ակումբում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Վալերիկ Մ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է 33-ամյա Քրիստինե Մ.-ին և 33-ամյա Վարդան Ե.-ին։

Ոստիկանները հայտնաբերել են Վալերիկ Մ.-ին։ Ձեռնարկվում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

4447 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am