Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Մեծ Բրիտանիայի թագուհին, հնարավոր է՝ չմասնակցի արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքին

11:35, կիրակի, 03 դեկտեմբերի, 2017 թ.
Մեծ Բրիտանիայի թագուհին, հնարավոր է՝ չմասնակցի արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքին

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, հավանական է, չի մասնակցի արքայազն Հարիի և 36-ամյա դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքին, որը կկայանա գալիք տարվա մայիսի 26-ին:
     Պատճառը բրիտանական ավանդույթներն են: Թագուհին հանդիսանում է նաև անգլիական եկեղեցու գլուխը, որը չի ընդունում ապահարզանը: Իսկ, ինչպես հայտնի է, Մեգանը մեկ անգամ արդեն ամուսնացած է եղել: Նա նաև կաթոլիկ է, և Հարիի հետ ամուսնանալու համար պետք է կրոնափոխ լինի:
     Նշենք, որ Եղիսաբեթ 2-րդը մեկ անգամ արդեն բաց է թողել արքայական հարսանիքն այդ պատճառով: Խոսքը նրա որդու՝ արքայազն Չարլզի և Կամիլա Փարքեր Բոուլզի պսակադրության մասին է, որ տեղի է ունեցել 2005 թվականին: Ինչպես հայտնի է, Կամիլան ամուսնալուծվել էր իր առաջին ամուսնուց, իսկ Չարլզը՝ արքայադուստր Դիանայից:

5356 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am