Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Հետաքրքիր է

Վրացական գինեգործությունը՝ Գինեսի գրքում. այն ճանաչվել է հնագույնն աշխարհում

12:35, կիրակի, 03 դեկտեմբերի, 2017 թ.
Վրացական գինեգործությունը՝ Գինեսի գրքում. այն ճանաչվել է հնագույնն աշխարհում

Վրացական գինին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ իբրև ամենահինն աշխարհում: Այդ մասին նշվում է ռեկորդների գրքի պաշտոնական կայքում երեկ հրապարակված հայտարարության մեջ:
     Նշվում է, որ բացահայտումն արվել է Թբիլիսիից 50 կմ հեռավորության վրա գնտվող հնագույն բնակավայրերի հնագիտական պեղումների ժամանակ: Հնավայրերում կավե անոթներ են հայտնաբերվել, որոնց քիմիական անալիզի արդյունքում պարզվել է, որ դրանցում գինի է պահվել: Գտածոները վերաբերել են Ք. ա. 6000-5800թթ.: Այս բացահայտումը կատարել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Մակգովերնը՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսրայելի, Կանադայի և Վրաստանի մասնագետների հետ:
     Ավելի վաղ կարծիք է եղել, թե գինեգործությունը ծագել է Իրանում՝ Ք. ա. 5400-5000թթ.

7966 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am