Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Ռուսաստանում հրդեհի հետևանքով 5 մանկահասակ երեխա է մահացել

10:36, կիրակի, 03 դեկտեմբերի, 2017 թ.
Ռուսաստանում հրդեհի հետևանքով 5 մանկահասակ երեխա է մահացել

Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի Ստեպնոյ ավանում սեփական տանը, որում 3 առանձին բնակարան է եղել, հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 5 երեխա է մահացել ՝ 1.5-ից 7 տարեկան:
     Ծխի ուժեղ հոտն զգացել են բնակարաններից մեկի տերերը: Նրանք շտապ դուրս են եկել փողոց և պարզել, որ հարևան բնակարանն ամբողջությամբ կրակի մեջ է: Այրվող բնակարանից դուրս է եկել տանտերը:
     Ականատեսները հայտնել են, որ այրվող բնակարանում, հնարավոր է՝ 5 երեխա կա՝ 1.5-ից 7 տարեկան: Հրդեհի մարումից հետո բնակարանում հայտնաբերվել են երեխաների մարմինները: Ըստ օպերատիվ տեղեկատվության՝ նրանք մահացել են գազային թունավորումից, հրդեհի առաջին րոպեներին:

Նշվում է, որ մոր մահից հետո 5 երեխային խնամելիս է եղել հայրն, ով հրդեհի հետևանքով չի տուժել:

| | |
4730 | 0