Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայր ու որդի վիճել են. 70-ամյա Պետիկ Աբրահամյանի գլխին վնասվածքներ են հայտնաբերվել». Էդգար Ջանոյանը մանրամասներ է հաղորդում

20:54, շաբաթ, 02 դեկտեմբերի, 2017 թ.
«Հայր ու որդի վիճել են. 70-ամյա Պետիկ Աբրահամյանի գլխին վնասվածքներ են հայտնաբերվել». Էդգար Ջանոյանը մանրամասներ է հաղորդում
     Ինչպես հայտնել ենք, այսօր` դեկտեմբերի 2-ին, ժամը 10-ն անց 45-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղի Դիլոյան փողոցի տներից մեկում տղամարդու դի կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը 70-ամյա Պետիկ Աբրահամյանն է:
     Ոստիկանության լրատվական բաժնի պետ Էդգար Ջանոյանը տեղեկացնում է, որ դիակի զննությամբ՝ գլխին վնասվածքներ են հայտնաբերվել: «Տեղում իրականացված ծավալուն հետախուզական միջոցառումներով Արտաշատի քրեական հետախույզները պարզել են հետևյալը: Նախնական տվյալներով Պետիկ Աբրահամյանն ու 44-ամյա որդին վիճել են: Նա հայտնաբերվել ու հորը մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն: Տարածքային նախաքննական մարմնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Է. Ջանոյանը` հիշեցնելով, որ տեղեկատվությունը հրապարակվում է նախաքննության շահերի և անմեղության կանխավարկածի պահպանմամբ։ Վերջնականը՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռն է։
7631 | 2
Facebook