Նոյեմբերի 24-ին ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում
ստորագրվեց Հայաստանի և Եվրոմիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը: Փաստաթուղթը թեև լայն հնարավորություններ է ստեղծում տնտեսական, քաղաքական ոլորտներում համագործակցության խորացման, բայց չունի ազատ առևտրի բաղադրիչ, (քանի որ Հայաստանն այլ մաքսային միության մեջ է), և զիջում է ասոցացման համաձայնագրին:
MAMUL.am-ը
հարցում էր կազմակերպել պարզելու հավատո՞ւմ եք արդյոք մեր ընթերցողները, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրով տեսանելի փոփոխություններ կլինեն հայ ժողովրդի կյանքում: Հարցմանը մասնակցածների 65%-ը կարծում են, որ ոչինչ էլ չի փոխվի, 25%-ի կարծիքով կլինեն դրական աննշան փոփոխություններ, իսկ 11%-ը կարծում են կլինեն դրական մեծ փոփոխությոններ: