Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Սենատն ընդունել է տասնամյակների ամենամասշտաբային հարկային բարեփոխումների օրինագիծը

14:40, շաբաթ, 02 դեկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ Սենատն ընդունել է տասնամյակների ամենամասշտաբային հարկային բարեփոխումների օրինագիծը
    

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել հարկային բարեփոխումների իր տարբերակին, որը կարող է երկրում 80-ականներից ի վեր ամենամասշտաբայինը դառնալ:
     Ամերիկյան լրատվամիջոցները փաստաթղթի ընդունումը Հանրապետական կուսակցության և նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակ են անվանում:
     Մի քանի ժամ բուռն քննարկումներից հետո օրինագիծն ընդունվել է 51 կողմ և 49 դեմ ձայների հարաբերակցությամբ:
     Ինչպես նշում է Associated Press-ը, դեմոկրատների՝ առանց բացառության բոլոր ներկայացուցիչները դեմ են քվեարկել բարեփոխումներին: Փաստաթուղթը չի ընդունել նաև հանրապետականներից մեկ անդամ:
     Չնայած նրան, որ Ներկայացուցիչների պալատի և Սենատի տարբերակներն էապես տարբերվում են, երկու ծրագրերն էլ ենթադրում են, առաջին հերթին, հարուստ քաղաքացիների և բիզնեսի համար հարկերի կրճատում:
     Հարկերի կրճատումը Թրամփի նախընտրական ծրագրի հիմնական խնդիրն էր: Սպիտակ տունն ու հանրապետականները կարծում են, որ այդ բարեփոխումները կնպաստեն ներդրումների աճին, նոր բիզնեսի և նոր ձեռնարկությունների ստեղծմանը:

8696 | 0
Facebook