Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը պատրաստվում էր չեղարկել հակառուսական պատժամիջոցները. Reuters

13:05, շաբաթ, 02 դեկտեմբերի, 2017 թ.
Թրամփը պատրաստվում էր չեղարկել հակառուսական պատժամիջոցները. Reuters
     Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են Մերձավոր Արևելքում ԱԷԿ-ի կառուցումը, նախագիծն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո հակառուսական պատժամիջոցների չեղարկում էր ենթադրում: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով գործակալության տրամադրության տակ հայտնված նամակագրությանը:
     Գործակալությունը նշում է, որ բանակցություններն անցկացրել է Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը:
     2016թ. նոյեմբերին ACU Strategic Partners ընկերությունը, որը զբաղվում է միջուկային էներգետիկայի հարցերի շուրջ խորհրդակցություններով, գրել է գործընկերներին, որ Թրամփի հաղթանակը կփոխի խաղի կանոնները, և ԱՄՆ նոր նախագահի հիմնական խնդիրը կլինի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:
     Մեկ այլ նամակում ասվում է ուկրաինական «Տուրբոատոմ» ընկերության հնարավոր օգնության մասին՝ Սաուդյան Արաբիայում պայմանագրի կնքման դեպքում: Դրա փոխարեն Կիևը կարող էր մեղմացնել իր դիրքորոշումը հակառուսական պատժամիջոցների հարցում: Սակայն գործակալությունը նշում է, որ ACU-ն ու «Տուրբոատոմ»-ը հրաժարվել են մեկնաբանությունից:
9401 | 2
Facebook