Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Եվրոպայում մտադիր են արգելել շաուրման

15:20, շաբաթ, 02 դեկտեմբերի, 2017 թ.
Եվրոպայում մտադիր են արգելել շաուրման
     Եվրոմիության իշխանությունները մտադիր են արգելել շաուրմայի օգտագործումը: Արագ սննդի կետերի սեփականատերերն արդեն մեղադրել են օրենսդիրներին խտրականության համար. նրանց կարծիքով՝ այդ նախաձեռնությունը կապ ունի այն բանի հետ, որ շաուրման հիմնականում պատրաստում են թուրքերը:
     Ընդ որում, թուրքական ֆասթֆուդի օգտագործումն արգելքի տակ է հայտնվել հետազոտության անցկացումից հետո, երբ հայտնաբերվել է ֆասթֆուդի օգտագործման և սրտանոթային հիվանդությունների առաջացման կապը: Այս մասին ասվում է Եվրոխորհրդարանի կայքում:
     Նշվում է, որ արգելքը կանդրադառնա քեբաբի այն վաճառողներին, ովքեր սառեցված միս են օգտագործում:
     Ավելի վաղ ԵՄ-ն ցանկանում էր արգելել ֆրին, սակայն եվրոպացիները որոշեցին հրաժարվել այդ գաղափարից:
7680 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am