Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց Շոստակովիչի «Բաբի Յար» սիմֆոնիան

16:10, շաբաթ, 02 դեկտեմբերի, 2017 թ.
Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց Շոստակովիչի «Բաբի Յար» սիմֆոնիան

Նոյեմբերի 30-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Դմիտրի
     Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յար» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ այս ստեղծագործությունը ներկայացրին Համբուրգի պետական օպերայի մենակատար Վլադիմիր Բայկովը (բաս) և Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի երգչախումբը։ Վլադիմիր Բայկովը նշեց, որ մինչ այս սիմֆոնիայից միայն հատվածներ է կատարել։ Հայաստանում նա
     «Բաբի Յար»-ն ամբողջությամբ կատարում է առաջին անգամ։ Ի դեպ, սա Բայկովի երկրորդ բեմելն էր Երևանում, առաջին անգամ նա մեր երկրում հանդես է եկել մոտ 15 տարի առաջ՝ Արաքս Դավթյանի հետ ներկայացնելով Շոստակովիչի 14-րդ սիմֆոնիան։ Արտահայտելով իր զգացումները «Բաբի Յար»-ի վերաբերյալ՝ Բայկովը նշում է, որ նախ որոշակի անհարմարություն է զգացել. ի սկզբանե այն ընկալվում էր ոչ թե որպես երաժշտություն, այլ որպես փաստագրություն։ Սակայն աստիճանաբար սկսել է զգալ կապը երաժշտության, Եվտուշենկոյի և Շոստակովիչի միջև։ Նա նշում է, որ սիմֆոնիայում շատ են հակադրությունները. այստեղ կա և՜ ողբերգություն, և՜ հումոր։
     Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորեց սիմֆոնիայի բովանդակությունը։ Նա հույս հայտնեց, որ իրենք կարողացան ունկնդրին փոխանցել այն բոլոր ուղերձները, ասելիքը, որ Շոստակովիչն ու Եվտուշենկոն ամփոփել էին իրենց ստեղծագործությունների գաղափարական բովանդակության մեջ։
     Խաչատրյանի միջազգային փառատոնը մոտենում է եզրագծին։ Ամիսներ շարունակ այն ունկնդրին մատուցել է գեղեցիկ, բարձրակարգ երաժշտություն։ Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը խաչատրյանական փառատոնը կարևոր իրադարձություն է համարում մեր երաժշտական կյանքում։ «Համերգային հետաքրքիր ծրագրեր, անվանի հյուրեր արտասահմանից և մեր երաժիշտների ու կոլեկտիվների ներգրավում. այսպիսին է փառատոնը։ Այս տարվա ծրագիրը շատ հագեցած է և ինքնատիպ։ Ես շատ բարձր եմ գնահատում խաչատրյանական փառատոնը՝ հաճույքով հետևելով ու հաճախ ներկա գտնվելով համերգային երեկոներին»,- ասաց Դավիթ Ղազարյանը։

1006 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am