Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը զանգվածային հարված է հասցրել Ասադի բանակի ուղղությամբ

11:55, շաբաթ, 02 դեկտեմբերի, 2017 թ.
Իսրայելը զանգվածային հարված է հասցրել Ասադի բանակի ուղղությամբ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 15 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում զանգվածային հարված է հասցվել ռազմական օբյեկտների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է լիբանանյան Al-Manar հեռուստաալիքը, որը պատկանում է «Հեզբոլլահ» շարժմանը:
     Հեռուստաալիքը հայտնել է, որ հարվածները հասցվել են սիրիական բանակի 1-ին դիվիզիայի ուղղությամբ:
     Արաբական լրատվամիջոցների տեղեկություններով՝ իսրայելական ինքնաթիռները ներթափանցել են Սիրիայի օդային տարածք Լիբանանի միջոցով և ռմբակոծել զինամթերքի պահուստները: Պահուստներին զգալի վնաս է հասցվել:
     Հնարավոր զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են:

7142 | 4
Facebook